Վրաստանի վարչապետը շնորհավորել է Էրդողանին` ընտրական առաջին փուլի հաջողության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ed658106-94e8-41eb-8ec1-9b538fb1ffcc.jpg

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղարիբաշվիլին շնորհավորել է Էրդողանին նախագահական ընտրությունների առաջին փուլում գրանցած հաջողությունների կապակցությամբ։

«Վրաստանի վարչապետը նախագահ Էրդողանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաջող ընթացք է մաղթել»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայացել են 2023 թվականի մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքեր ձայների կեսից ավելին. Էրդողանը հավաքել է ձայների 49,51 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին:

--00—ԶՀ