Սկսած օպերացիան կարճ ժամանակում հաջողությամբ ավարտելը մեզ համար պարծանքի առիթ էր․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

էր

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: Այսդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին" Թուրքիայի նախագահը  մասնավորապես նշել է.

«Կորոնավիրուսի համավարակից և մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմներից հետո Կասպից-Սև ծով, Արևելք-Արևմուտք միջին միջանցքը և դրա նշանակությունը շատ ավելի ակնհայտ դարձավ։ Այս առումով, Իգդիր-Նախիջևան գազատարի նախագիծը, որը մենք նոր ենք սկսել, կխորացնի մեր էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, ինչպես նաև կնպաստի եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովմանը»։

Էրդողանը խոսել է նաև օրերս ղարաբաղյան իրադարձություններին, որոնք նա բնորոշել է որպես «կրիտիկական զարգացումներ» տարածաշրջանի համար։

Ադրբեջանը երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո անցած երեք տարիների ընթացքում, ցավոք, չստացավ այն մտահոգությունների պատասխանը, որոնք բարձրաձայնում էր պարբերաբար։ Արդյուքում ստիպված եղավ իր ինքնիշխան տարածքում իրականացնել ռազմական օպերացիա։ Օպերացիան կարճ ժամանակում իրականացնելով, հատկապես քաղաքացիական անձանց իրավունքների նկատմամբ ծայրաստիճան զգոնություն ցուցաբերելով այն հաջողությամբ ավարտելը մեզ համար պարծանքի առիթ էր»,- շեշտել է Թուրքիայի նախագահը։

--00—ԼՀ