80-ից ավելի ռազմագերի ունենք Ադրբեջանում, յուրաքանչյուր դեպքով բոլոր փաստերը կան. Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Հայաստանում գործող իրավապաշտպանները, ՀՀ սահմաններից դուրս գործող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները, ՀՀ քննչական մարմինները արձանագրել և բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան պաշտոնականացվել է Ադրբեջանի կողմից, ուստի որպես աղբյուր պետք է օգտագործվեին հենց հայկականը ոչ թե ադրբեջանականը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

Այս պահին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի նախագահ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ հանդես են գալիս հատուկ զեկույցով, որում ներառված է 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը։

Սահակյանը նշեց, որ գերիների վերաբերյալ պաշտոնականացված թիվը 33 է, իսկ ոչ պաշտոնականացվածը՝ 80․ «Ընդ որում, այդ 80 դեպքերի վերաբերյալ նաև տեղեկություններ ենք տվել միջազգային կառույցներին։ Սա վերացական թիվ չէ, այլ 80 թվի ներքո կա յուրաքանչյուր դեպքի և միջադեպի նկարագրություն, ինչը ստուգելի է»,-ասաց իրավապաշտպանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ