Մոտ 200 գերի ունենք Ադրբեջանում, 3 պայման էլ Ալիևից՝ նրանց վերադարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Այս հայտարարությունը բացառապես քաղաքական հայտարարություն է՝ չունենալով իրավական և փաստական հիմքեր, դրա հասցեատերը քաղաքական կառույցներն են կամ Հայաստանի իշխանությունները: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան:  

Նրա խոսքով՝ Ադրբեջանում այս պահին մոտ 200 ռազմագերի կա, շուրջ 73-ն արդեն իսկ պաշտոնապես հաստատված դեպքեր են, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները ՄԻԵԴ-ում ընդունել են, որ նշված անձինք պահվում են Բաքվում։ Կա նաև մոտ 120 դեպք, որն Ադրբեջանը չի ընդունել, բայց նրանց մեջ էլ կան անհերքելի ապացույցներ:

«Ռազմագերիների հարցը կապված է քաղաքական բանակցությունների հետ։ Ադրբեջանն այդպես ճնշումն է մեծացնում Հայաստանի իշխանությունների վրա։ Չեմ բացառում նաև փոխհամաձայնեցված գործելակերպը։ Մեզ հայտնի է նաև, որ  ռազմագերիների վերադարձի օրակարգում առնվազն 3 պայման կա դրված Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի»,- նշել է Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ