Բաքվում դեռ չեն որոշել՝ արդյո՞ք Ալիևը Քիշնևում կհանդիպի Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

nikolpashinyan-ilhamaliev-696x390

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 14-ին Բրյուսելում, սակայն դեռ Բաքուն վերջնական որոշում չունի հունիսի մեկին Քիշնևում սպասվող բանակցությունների մասով։ Այս մասին հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Ի տարբերություն Բաքվի, Երևանում հաստատել են, որ Քիշնևում սպասվում է հանդիպում Ալիևի հետ։

--00—ՅՄ