Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը դեկտեմբերին կայանա․ Էդուարդ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

«Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և ՀՀ-ն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում»։ Խորհրդարանում նման հայտարարություն է արել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման, ապա հիշեցրել, որ Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանյկունից նորություն չէ։

«Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային»,-ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է աշխատեն, որ հանդիպում դեկտեմբերին կայանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ