ՔՊ-ում աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

վաշինգտոն

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ն Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է այդ օրը, Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա, ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը կոչվում է Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում հայտարարել  է․ «Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է»։

Մինչդեռ ՔՊ-ում նրանք, ովքեր փոքրիշատե գիտակցում են, թե ինչ կարող է լինել, աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի, քանի որ դա նոր աշխարհամարտի սկիզբ է դնելու՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր ճակատ բացելով, որից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ