ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել Նեյմարի տան մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

16781974527911

ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել հարձակվող Նեյմարի տան դիմաց, գրում է BeFootball-ը Twitter-ում, փոխանցում է Armsport.am-ը։

«Նեյմար, կորիր»,- վանկարկել են երկրպագուները բրազիլացի հարձակվողի տան մոտ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզցիների երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել ակումբի ղեկավարության գրասենյակի դիմաց՝ պահանջելով փոփոխություններ կատարել թիմում։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի, գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հասցեին։

--00—ՅՄ