Իլհամ ԱԼիևն ու կինը ժամանել են Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ilham-aliev-mehriban.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ աշխատանքային այցով գտնվում են Ստամբուլում։

Ինչպես նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, Ալիևն ու կինը  Ստամբուլ են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Հաղորդվում է, որ նրանց օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքն ու մի շարք այլ պաշտոնյաներ։

--00—ԶՀ