Ադրբեջանում Ալիևի և Մեհրիբանի գլխավորությամբ պատերազմի զոհերի նկարներով երթ է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ю

Բաքվում երթ է անցկացվել՝ ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների։ Այս մասին հաղոդում են ադրբեջանական լրատվամիջոցները։  

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան գլխավորել են երթը, որը սկսվել է Նեֆտչիլար պողոտայից ու շարունակվել մինչև «ռազմավարի պուրակ»։

Նշենք, որ ադրբեջանական պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհվել է 2907 զինծառայող, 7-ը մինչ օրս համարվում է անհետ կորած։

ю

--00--ԱՀ