Թուրքիան բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ ռուսական գազի մատակարարման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

գազ

Թուրքիան բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ ռուսական գազի մատակարարման շուրջ և հանդես է գալիս էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման օգտին, այդ մասին ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: Նրա տվյալներով՝ բանակցությունները վարում է «Բոտաշ» ընկերությունը։

«Բոտաշի» և «Գազպրոմի» միջև որոշ բանակցություններ են ընթանում, շարունակվում են շփումները՝ բնական գազն ամենացածր գնով գնելու համար», - Քալընի խոսքը մեջբերում է Sarkul Awsat պարբերականը:

Քալընը պարզաբանել է՝ խոսքը Իրանի, Իրաքի և Ալժիրի հետ շփումների մասին է։ 

--00—ՍՊ