«Ժողովրդին ոտի հանի». Մալիշկայի բնակիչը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի բնակիչներից մեկը, մոտենալով իրենց գյուղ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրան հորդորեց «ժողովրդին ոտի հանել», թերևս ի նկատի ունենալով սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Այս մասին համապատասխան տեսանյութ է հրապարակել կառավարության լրատվական ծառայությունը։

«Ժողովրդին ոտի հանելն էլ էս ա, որ ցեխում չլինեն, որ ասֆալտ լինի», - ի պատասխան նրան հակադարձեց Փաշինյանը։

Նկատենք, որ հենց Մալիշկայում է տեղի ունեցել միջադեպը, երբ տեղի բնակիչներից մեկը՝ 47-ամյա մի կին, անձրևանոց էր նետել վարչապետի ուղղությամբ, որից հետո նրան ձերբակալել էին ու տեղափոխել Քննչական կոմիտե։

--00—ԱՊ