Խաղաղապահներն անում են ամեն ինչ անվտանգություն ապահովելու համար. Կոպիրկինը՝ գիշերվա միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Երեկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» փորձել են փակել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների տեղափոխությունը Հայաստանից Արցախ․ նրանք խաղաղապահների ուղեկցությամբ վերադառնում էին իրենց տներ։

Դեսպան Կոպիրկինն ասել է, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում, սակայն նշել է, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքն ապահովելու համար։ Նրանք աշխատում են դժվարին պայմաններում, որը կապված է Լաչինի միջանցքի փակման հետ։

Արձագանքելով ԼՂՀ-ն վարկաբեկելու փորձերի մասին նկատողությանը՝ դեսպանն ասաց, որ այստեղ պետք է հիմնվել ոչ թե ինչ-որ մեկնաբանությունների, այլ փաստերի վրա։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, 3-ը կորցրել են գիտակցությունը, ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։

--00—ԼՄ