Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը ապրիլի 4-ին է Երևանում, հուղարկավորությունը՝ Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

նկար

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 4-ին, 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։ Այս մասին տեղեկանում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի դրամատիկական թատրոնից։ 

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ 2007 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար: 

Դերասանուհին մահացել է ապրիլի 3-ին։ Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ 

--00—ԼՄ