Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի մոտ դրական տեղաշարժ չկա, վիճակը ծանր է. ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

lusine-kirakosyan.jpg

Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, նրա մոտ դրական տեղաշարժ չկա։

Այս մասին 24News-ին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։ Կիրակոսյանը վերակենդանացման բաժանմունքում է։

Մարտի 18-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։

--00—ԶՀ