ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Իրանի տարածք, ռազմածովային ուժերը նախազգուշացում են տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

12

ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածք, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։  

«Երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը եղել է Իրանի տարածքային ջրերի վրա, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել, որպեսզի կանխի դրա մուտքը երկրի օդային տարածք՝ առանց թույլտվության»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռի ներխուժման դրդապատճառը տվյալների հավաքագրումն է:

--00—ԼՄ