Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուները մեկնել են Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

130d346d-9784-4cf9-aa56-54cff79030f4.jpg

Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժություններն։ Այս մասին հայտնել է թուրքական «TRT haber»-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է ermenihaber.am-ը։ 

Հայտարարությունում նշվել է, որ զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով աշխատանքներ են իրականացվում զինանձնակազմի տեղաբաշխման, զորավարժությունների պլանավորման և այլ հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին։ 

--00—ԶՀ