5-րդ շարասյունը Նիկոլ Փաշինյանն է, նա էր ասում, որ կզոհվի, բայց միայն ինքը ողջ մնաց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

5-րդ շարասյունը Նիկոլ Փաշինյանն է, նա էր ասում, որ կզոհվի, բայց միայն ինքը ողջ մնաց: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, Փաշինյանը գուժում էր, որ մեզ մեծ աղետ է սպասվում։ Մեծ հաշվով, նրա ասուլիսը հենց դրան էր նվիրված, նախազգուշացնում էր, որ կորուստներից հետո ասի` ես ձեզ տեղյակ եմ պահել։

Նախկին դեսպանի կարծիքով, ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, որ թուրք-ադրբեջանական զորքերը մտնեն Հայաստան։ Ըստ նրա` Հայաստանը հենց այդ քաղաքականությունն է իրականացնում՝ փչացնելով հարաբերությունները դաշնակիցների հետ։

--00—ԱՊ