Ի՞նչ աշխատանք է իրականացնում Հայաստանում ԵՄ առաքելությունը․ «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1106432

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը սահմանի երկայնքով դիտարկում իրականացնելուց զատ նաև պարեկություն է իրականացնում սահմանամերձ շրջաններում, գյուղերում, ԵՄ առաքելության ներկայացուցիչները զրուցում են գյուղացիների հետ, արձանագրում նաև, թե նրանք երբ ու որքան կրակոցներ են լսել: ԵՄ առաքելության ներկայությունը մարդկանց որոշ առումով խաղաղության հույս է տալիս, ոմանք նկատել են՝ նրանց գալուց ի վեր փոքր-ինչ քչացել են կրակոցները: Առաքելությունն էլ արձանագրած տեղեկությունները ամենշաբաթյա ռեժիմով ներկայացնում է Բրյուսել:

«Արմենպրես»-ն այցել է Եղեգնաձոր՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ շտաբ, նաև հնարավորություն ունեցել Մարտունու՝ այսպես ասած  դաշտային գրասենյակում տեղակայված դիտորդների հետ այցելել Սոթք, որտեղ նրանք իրականացրել են պարեկություն, զրուցել մարդկանց հետ:

Մարտունու խմբի փոխղեկավար Խրիստոս Հաջիթեոդուլուն, ով Կիպրոսից է, ցույց է տալիս Սոթք գյուղի մուտքից դեպի սահման հեռավորությունը՝ 8 կմ, դա Հայաստանի ճանաչված սահմաններով, սակայն ադրբեջանցիները Հայաստանից տարածքում 3, երբեմն 4 կմ ներս են մտել, այսպիսով՝ շատ ավելի մոտ են:

Խրիստոս Հաջիթեոդուլուն խմբի հետ ամենօրյա առաքելություն է իրականացնում: Գյուղացիները հատկապես գիշերային ժամերի կրակոցների մասին դիտորդներին հաճախ են հայտնում: Ադրբեջանցիները շարունակում են կրակել սահմանին շատ մոտ գյուղերի ուղղությամբ:

«Բայց նույնիսկ այստեղ՝ Սոթքում, մարդիկ մեզ մի քանի անգամ ասել են, որ կրակում են հատկապես գիշերները: Մարդիկ ասում են, որ մի փոքր վախեցած են, բայց հիմա ավելի ապահով են զգում՝ այն ժամանակից ի վեր, ինչ մենք այստեղ ենք:  Նրանք ասում են, որ ադրբեջանական կողմից կրակոցների դեպքերը գնալով քչանում են:  Մենք կրակոցների մասին ինֆորմացիա ենք ստանում, երբեմն էլ մենք ենք հենց լսում կրակոցներ: Եվ, անշուշտ, ամեն օր զեկույց ենք պատրաստում ու դրանք ուղարկում ենք Բրյուսելին՝ Եղեգնաձորում մեր կենտրոնակայանի միջոցով»,-ասում է Հաջիթեոդուլուն:

Գյուղացիները պատմում են՝ կրակոցներ հիմնականում գիշերն են լինում: Սակայն նկատել են նաև՝ Եվրամիության դիտորդների գալուց ի վեր համեմատաբար ավելի քիչ են կրակում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ