Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

04210000-0aff-0242-20ed-08daa62b710e_cx0_cy1_cw0_w1200_r1

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին ԵՄ որոշմանը։

«Այս որոշումը շատ կարևոր է, և Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը»,-թվիթերի իր էջում գրել է Կոլոննան։

Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ նախնական երկու տարի ժամկետով։

--00—ՅՄ