Լինելով ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, պարտվելով պատերազմում,փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

335370750_1193290771332541_209331903584248542_n

Մեր պաշտոնաթող գեներալներից մեկի հետ եմ զրուցում: Հիշում է ոչ հեռավոր 2004 թվականը, երբ ՌԴ ԳՇ ակադեմիայում դասընթացներ էր անցնում: Պատմում է, թե ինչպես, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, օրվա երկրորդ կեսին ակադեմիայի իրենց մասնաշենքում ականատեսն էր լինում ՌԴ նորանշանակ վարչապետ Ֆրադկովի այցին: Մոտիկ հարաբերություններ ունենալով ակադեմիայի ամբիոններից մեկի պետի հետ, փորձում է նրանից ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամենօրյա այցն ակադեմիա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Պատասխանը լինում է հետևյալը.

-Քանի որ Ֆրադկովը նոր է նշանակվել վարչապետի պաշտոնում, նա սեփական նախաձեռնությամբ փորձում է հատուկ դասընթացների օգնությամբ սովորել ու տիրապետել այն գիտելիքներին, որոնք երկրի գործադիր մարմնի ղեկավարը պարտավոր է իմանալ և, անհրաժեշտության դեպքում, կիրառել ռազմական դրության պայմաններում...

Լսում եմ գենարալին և ակամայից մտքով տեղափոխվում մեր իրականություն... Այնտեղ, որտեղ երկրի գործադիր իշխանության ղեկավարը ոչ միայն ժամանակին խուսափել է ժամկետային ծառայությունից, այլև տարիներ հետո լինելով ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, և պարտվելով պատերազմում, անընդհատ փորձում է պարտության մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա...»։

--00—ՅՄ