Քննիչ հանձնաժողովը միայն մեկ նպատակ ունի՝ արդարացնել պատերազմի պարտությունը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

թագուհի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով է ստեղծվել:

Իշխանությունը պատերազմի հանգամանքները միայնակ՝ առանց ընդդիմադիր երկու խմբակցությունների կքննի: Խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին՝ չլեգիտիմացնելու դրա ավարտից հետո հրապարակվող զեկույցը կամ գնահատականները:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ առաջին անգամ է, որ խորհրդարանական այս կամ այն աշխատանքը բոյկոտելն արդարացված է համարում: Իսկ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելն ու այն բոյկոտելու պատճառաբանությունը, ըստ Թովմասյանի, առավել քան պարզ է ու տրամաբանված. հանցագործության մասին վարկածը չի կարող քննել ենթադրյալ հանցագործը:

«Իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքները չի կարող քննության առարկա դարձնել ու քննել, թե արդյոք ճիշտ է եղել այս կամ այն քայլն իրականացնելիս: Այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը կա՛մ պարզապես գոլորշի է բաց թողնում, ու պատերազմի հանգամանքների մասին ոչ ոք իրականությունն այդպես էլ չի իմանալու, կա՛մ հանձնաժոողվի աշխատանքների ավարտից հետո պատերազմի պարտության մեղավորներ են կարգվելու, ու այդ մեղավորները լինելու են հիմնականում բանակից հեռացված սպաները, այդ թվում՝ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Այսինքն՝. ն ու իշխանություններին»,- նշում է Թովմասյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացնում՝ եթե ի սկզբանե գիտենք, որ այս հանձնաժողովի նպատակը ոչ թե ինչ-որ բան բացահայտելը, այլ հետապնդումներ իրականացնելն է, ավելին՝ այն ոչինչ չի տալու հասարակությանն, ու ամեն բան ռազմական գաղտնիքի անվան տակ փակ դռների հետեւում է քննարկվելու, ապա ընդդիմությունն ասյտեղ ի՞նչ է անելու:

Թովմասյանը հիշում է նաեւ՝ ինչպես պատերազմից հետո այն ժամանակ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն աղմակահարույց բացահայտումներ իրականացրեց պատերազմի հանգամանքների մասին, բայց պատկան մարմինները ոչ թե նրա ասած հանգամանքները, այլ իր անձը քննության առարկա դարձրեցին: Իսկ քննիչ հանձնաժողովի ոչ օրինակելի աշխատանքի արդյունք ունենք. «Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքների արդյունքները ով իմացավ՝ ինչ տվեց հանձնաժողովի աշխատանքները. ոչինչ»,- եզրափակեց Թովմասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ