Պատերազմի 4-րդ օրը ԳՇ-ն Փաշինյանին գրավոր տեղեկացրել է՝ պատերազմը տանուլ կտրվի. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

1

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ նորմալ չէ, որ իշխանությունը չի կարողանում որևէ ողջամիտ, հասկանալի բացատրություն տալ հստակ մեղադրանքներին, գրում է «Արմենիա Sputnik»-ը:

Նման մեղադրանքներից Քոչարյանը նշել է այն, թե ինչու է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների 3-րդ օրը դադարեցվել բանակի մոբիլիզացիան:

«Օրինակ, ինչո՞ւ է պատերազմի 3-րդ օրը կանգնեցվել մոբիլիզացիայի բաղադրիչը, որը ենթադրում էր գործող զինված ուժերի համալրում: Ինչո՞ւ վարչապետը չի ընդունել Ռուսաստանի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին արված առաջարկը: Ընդ որում, պատերազմի արդեն 4-րդ օրը նա գիտեր այն մասին, որ պատերազմը տանուլ է տրվելու: Նա ուներ Գլխավոր շտաբի գրավոր եզրակացությունն այն մասին, որ ընթացող պատերազմը հաստատապես տանուլ կտրվի: Սա ուղղակի դատարկ հայտարարություններ չեն: Սա հաղորդագրություն է հանցագործության մասին, որով պետք է զբաղվեն դատախազությունն ու քննչական մարմինները»,-հայտարարել է Քոչարյանը:

--00—ԼՄ