Հայաստանում գտնվող օտարեկրացիները կարող են անվճար պատվաստվել կարմրուկի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

patvastum2

Հայաստանում գտնվող օտարեկրացիները կարմրուկի դեմ կարող են պատվաստվել Երևանի Ամիրյան 2 հասցեում գործող շարժական պատվաստումային կետում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:

Սահակյանը նշել է, որ շարժական պատվաստումային կետը գործում է մարտի 9-ից:

«Մենք մտածում ենք Հայաստանում գտնվող օտարեկրյա քաղաքացիների մասին: Նրանք մեր երկրում են, նրանք ևս կարող են կոնտակտավոր լինել, կարող են վարակվել ու վարակը տարածել, այդ իսկ պատճառով շարժական կետը սպասարկելու է նրանց: Պատվաստումն իրականացվելու է անվճար»,-ասել է նա:

--00—ՅՄ