Շրջայցեր՝ հակահասարակական իրավախախտումներ կանխելու և հայտնաբերելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար իրականացնում են շրջայցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Միջոցառումներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների հետ համագործակցությամբ ու մասնակցությամբ։

Շրջայցերի նպատակն է հայտնաբերել մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող, վարորդներից կայանման համար գումար պահանջող, խաչմերուկներում մանր կենցաղային իրեր վաճառող, փողոցային առևտրով զբաղվող անձանց։

Շրջայցերի արդյունքում միայն Կենտրոն վարչական շրջանում  հայտնաբերվել են նմանատիպ մի քանի տասնյակ իրավախախտումներ։

Ի դեպ, մուրացկանությամբ կամ թափառաշրջիկությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը, համագործակցելով սոցիալական աջակցության մարմինների հետ, զբաղվում է նրանց խնդիրներով։

Հորդորում ենք զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։

Միջոցառումները պարբերական են։

--00—ՅՄ