ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2505 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2505 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00—ՅՄ