443 խախտում՝ գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

խախտում

2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված ստուգումները ՀՀ 5 մարզերում ամբողջությամբ իրականացվել են։ Այդ մասին հայտնում է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

«Նախատեսված 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 443 խախտում, որոնցից 352-ը բացահայտվել է Տարեկան ծրագրի շրջանակներում իրականացված ստուգումների ժամանակ։

Մասնավորապես՝

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ համայնքներում հայտնաբերվել է 31-ական խախտում, իսկ Արարատ համայնքում՝ 22 խախտում։

Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում հայտնաբերվել է 44 խախտում, Այգավան համայնքում՝ 10 խախտում։ Մեծամոր համայնքում խախտում չի հայտնաբերվել։

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում հայտնաբերվել է 37 խախտում, Աբովյան համայնքում՝ 20 և Մեղրաձոր համայնքում՝ 1 խախտում։

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հայտնաբերվել է 44 խախտում, Արագածավան համայնքում՝ 30, Մաստարա համայնքում՝ 15 խախտում։

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում հայտնաբերվել է 23 խախտում, Եղեգնաձոր և Գլաձոր համայնքներում՝ 22-ական խախտում։ Ըստ անհրաժեշտության իրականացվել է 8 ստուգում․ Հանրությունից ստացված բողոքի հիման վրա Արարատի մարզի Այնթափ համայնքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 22 խախտում:

Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված ստուգման արդյունքում Քաջարան համայնքում հայտնաբերվել է 6, Գորիս համայնքում՝ 16 և Մեղրի համայնքում՝ 27 խախտում։

Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Շիրակի մարզում ս․թ․ փետրվարի 2-ից 9-ը իրականացված ստուգման արդյունքում Գյումրի համայնքում հայտնաբերվել է 8 խախտում։

Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Շիրակի մարզում ս․թ․ հունիսի 8-ից 14-ը իրականացված ստուգման արդյունքում Գյումրի համայնքում հայտնաբերվել է 3 խախտում։

Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում ս․թ․ հունիսի 8-ից 14-ը իրականացված ստուգման արդյունքում Վանաձոր համայնքում հայտնաբերվել է 1 խախտում։ Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում գրության հիման վրա իրականացված ևս մեկ ստուգման արդյունքում Վանաձոր համայնքում հայտնաբերվել է 8 խախտում։

Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում գրության հիման վրա իրականացված ստուգման արդյունքում Ալավերդի համայնքում խախտում չի հայտնաբերվել։ Արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են հողամասի նպատակային և գործառնական նշանակությանների հետ առնչվող հարցերին։

Բոլոր ստուգված համայնքներում իրականացվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։ Տեսչական մարմնի կողմից հողօգտագործման բնագավառում իրականացված ստուգումների 38,46% կազմում են տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները և 61,54%՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումները:

--00--ԱԹ