Մարզերում այսօր կոպիտ խախտումներ չեն արձանագրվել․ ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News  

ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումների համաժամանակյա մշտադիտարկումները շարունակվել են գրեթե բոլոր մարզերում։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:

Դիտարկվել են ԱԱՏՄ հսկողության տիրույթում գտնվող ոլորտները՝ հյուրանոցներ, հյուրատներ, բժշկական կազմակերպություններ, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, բանկեր, գեղեցկության սրահներ, մանրամեծածախ առևտրի կետեր։

Տեսուչները տնտեսավարողների մոտ կոպիտ, համակցված խախտումներ չեն արձանագրել։ Թերացումներ են նկատվել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաննները պատշաճ լրացնելու և իրազեկման թերթիկների բացակայության հետ կապված։

Խախտումների բացառման նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է ամենօրյա լայնածավալ իրազեկման աշխատանքներն ու մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքում։

--00--ԱԹ