ԱԶԲ պատվիրակությունը այցելել է Սիսիան-Քաջարան հատվածում կառուցվելիք թունելի հյուսիսային պորտալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

l-0x172wh-2048x1193z-0.3838

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում կառուցվելիք Բարգուշատի թունելի հյուսիսային պորտալ։

ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը, Ալբերտո Սերդանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության ղեկավար Պաոլո Սպանտիգատին տեղում ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելի) ծրագծին, նախագծային մանրամասներին։

--00—ՅՄ