Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում բախվել են «Ford Wagon»-ն ու «Kia Forte»-ը․կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2023-02-24_13-59-14

Փետրվարի 24-ին, ժամը 11:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն․ Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ տուժած։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ֆհբֆգ

Պարզվել է, որ բախվել են «Ford Wagon» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) և «Kia Forte» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 2003 թ․, ուղևոր՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ս․ Մ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են  «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և փակել փակել գազի բալոնի փականը։

--00—ՅՄ