Կոտայքի մարզում Mercedes-ն ու Skoda-ն բախվել են միմյանց. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 13:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Հախվերդյանի վարած Skoda մակնիշի եւ 37-ամյա Գարիկ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղեւորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes -ի ուղեւորներ, Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Միհրան Եղիազարյանն ու Երեւանի բնակիչ, 20-ամյա Սոնա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բկ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:շ

--0--ԱՀ