Երևանում բախվել են Hyundai-ը, Mercedes-ն ու քննչական կոմիտեի Nissan-ը. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

․

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանութամբ, բախվել են  Երևան քաղաքի բնակիչներ, 30-ամյա Դավիթ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, 40-ամյա Արթուր Գ.-ի վարած Nissan մակնիշի և Արմեն Գ.-ի, (ում տարիքը պարզվում է)  վարած  Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Hyundai-ի վարորդ Արմեն Գ.-ի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, ով այնուհետև դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին, Mercedes-ին էլ բախվել է Nissan-ը: Վերջինիս վարորդ Արթուր Գ.-ն էլ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում, ավտոմեքենայի համարանիշներն էլ  հաշվառված են ՀՀ քննչական կոմիտեի հաշվեկշռում:

--00--ԱՀ