Փոխվարչապետ Խաչատրյանի գլխավորությամբ քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 57 հայտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 57 հայտ:

Քննարկվել են նաև ծրագրային մի շարք հայտերի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներին:

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև «Հայաստանի Հանրապերության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

--00—ԼՄ