Վեդիում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով շինաշխանքները. ի՞նչ է կառուցվելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Արարատի մարզի Վեդի համայնքում ամբողջ թափով սկսվել են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները:

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանի հետ շրջել է Վեդիում և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին:

Վեդիում այս պահին իրականացվում են.

Կասյան 26/1, 26/2, 26/3, 26/4, 26/5, 26/6, 26/7, 26/8,26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13, Արարատյան 41, Թումանյան 3,3/1, 3/2, 3/3, Պուշկին 1 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում և բարեկարգում,

Կասյան 26/9 և Գայի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում,

Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացում: 

Շջայցի ժամանակ մարզպետը զրուցել է Վեդիի բնակիչների հետ, այդ թվում՝ համայնքի երեխաների, լսել նրանց հուզող հարցերը, քննարկել առաջիկայում կատարվող աշխատանքները:

--00—ԼՄ