Զինվորները մինչև հրդեհն են մահացել, ո՞նց եղավ, որ իբր քնած են մնացել, ցավից չեն արթնացել. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողները, ըստ ամենայնի, մահացել են մինչև հրդեհի սկսելը։ Այս մասին երկուշաբթի առավոտյան պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարեց զոհված զինծառայողների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ես առաջարկում եմ պաշտպանության նախարարին, տո վարչապետին ու էդ բոլոր նախարարներին գնալ Ազատ գյուղ, վերականգնել իրադարձությունների ընթացքն ու փորձել հասկանալ, թե ինչպես կարող էին այդ հրդեհի ժամանակ զինվորները չարթնանալ, այդ ցավի ու գորգոռոցների ժամանակ քնած մնալ։ Այո՜, կա հավանականություն, որ երեխաները մինչև հրդեհի բռնկումն են մահացած եղել», - նշեց նա։

Նորիկյանը հավելեց, որ բաց է մնում հետևյալ հարցը, թե ինչպես 15-20 րոպեների ընթացքում երկու զինվորի հաջողվել է դուրս գալ այրվող կացարանից, մնացածին՝ ոչ։ «Պետք է հասկանանք, թե ի՞նչ է նախորդել հրդեհին, շան գլուխն այնտեղ է թաղված», - հավելեց նա։

 --00—ԱՊ