Ադրբեջանը, ՌԴ-ն և ՀՀ-ն աղբաման են նետել նոյեմբերի 9-ի թուղթը, այն գրոշի արժեք չունի. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Ադրբեջանը, ՌԴ-ն և ՀՀ-ն աղբաման են նետել նոյեմբերի 9-ի թուղթը, այն գրոշի արժեք չունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, բանակում լրջագույն համակարգային խնդիրներ կան և իշխանությունների իրականացրած ռեֆորմները ընդհանրապես տեսանելի չեն։ Ըստ Նորիկյանի՝ իշխանությունը ընդհանրապես թող բանակից չխոսի, քանի որ նրանք այդպես էլ չկարողացան վերադարձնել թալանվածը, չպատժեցին սերմացու գողացող գեներալներին։

Մեր զրուցակցի կարծիքով, եթե թալանը վերադարձվեր, ապա հիմա մենք հնարավորություն կունենայինք շատ ավելի բարեկեցիկ զորանոցներում տեղակայել մեր զինվորներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ