Տոն օրերին շտապօգնության ծառայությունը ստացել է 5511 կանչ․ Թագուհի Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

jgrn.thumb_

Դեկտեմբերի 30-ից հունվարի 4–ը ընկած ժամանակահատվածում շտապօգնության ծառայությունը ստացել է 5511 կանչ, որոնցից հոսպիտալացվել են 1043–ը։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը։

«Աշխատել ենք բավականին ծանրաբեռնված։ Օրական կանչերի թիվը հասել է 1050-ից 1070-ի, որի 17 տոկոսը հոսպիտալացվել է»,-նշել է նա։

Մանկական կանչերի թիվը նշված ժամանակահատվածում եղել է 667, հոսպիտալացվել է 172 երեխա։

--00—ՅՄ