Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

321608971_867169224426208_8399409535998102656_n

Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են:  Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավտոբուսների տեղափոխումը կիրականացվի փուլ առ փուլ: Մինչև տարեվերջ Երևան կհասնի նաև «Zhong Tong» մակնիշի 30 ավտոբուս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Նոր ավտոբուսների ներկրմանը զուգահեռ ընթացքի մեջ է վարորդների հավաքագրման գործընթացը:

Արդեն իսկ գրանցվել է քննությոնները հանձնած 120 վարորդ: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր կիրակի վերջինների համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում: 

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Այժմ բանակցություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ: 

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածում: 

Ամբողջությամբ պատրաստ են Ջրվեժում և Շիրակի փողոցում գտնվող տարածքում ավտոբուսների նոր հավաքակայանների կառուցման նախագծերը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում նաև Իսակով-Արշակունյաց պողոտա նոր ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ:  

Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով»։

--00—ՅՄ