Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անարդար շրջափակումը պետք է դադարեցվի․ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

l-0x27wh-3000x1748z-0.262

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի անարդար և անբարոյական շրջափակումը պետք է դադարեցվի։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգեվինը:

«Արցախում 120 000 անմեղ խաղաղ բնակիչներ այժմ թակարդում են՝ առանց գազի, պարենի և դեղորայքի հասանելիության։ Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան պետք է դադարեցվի»,- գրել է նա։

--00—ՅՄ