ՏԿԵ նախարարն այցելել է սահմանամերձ բնակավայրեր՝ Շուռնուխ, Բարձրավան, Որոտան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սյունիքի մարզ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Սյունիքի մարզպետի, պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի և համայնքապետի ուղեկցությամբ այցելել եմ Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրեր։

Այցի շրջանակներում քննարկեցինք համայնքներում իրականացված ծրագրերը, առաջիկայում սպասվող ծրագրերն ու առկա խնդիրները։

Զրուցել եմ բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկները»:

--00—ԼՄ