Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Մամիկոնյան փողոցում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Դեկտեմբերի 14-ին ժամը 20-44-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Մամիկոնյան փողոցում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր։ Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհ չկա, բալոնի գազն է արտահոսել։ Փրկարարները այն տեղափոխել են անվտանգ տարածք։

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին գազի բալոնները օգտագործելիս լինել ուշադիր, պահպանել անվտանգության կանոնները, անսարքության դեպքում դիմել համապատասխան մասնագետների օգնությանը։

--00--ԱՀ