Մայակովսկի գյուղի հացի գործարանի մոտ հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

,

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի հացի գործարանի հետնամասում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ «Կոտայք» գարեջրի գործարանի հետնամասում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 17։51-ին։ Այրվել են մոտ 400 հնամաշ անվադող և մոտ 1000 քմ խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է N զորամասի 7 զինծառայող և ներգրավվել՝ 1 ջրատար:

--00--ԱՀ