Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

․

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում:

Ինչպես տեղեկանում է ԱԻՆ–ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին։

--00--ԱՀ