Մարալիկ քաղաքի հանդամասում այրվել է մոտ 120 հա հնձած արտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

,

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13։26-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։27-ին։ Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ։

--00--ԱՀ