Տավուշի հանդամասում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

տավուշ

Ապրիլի 15-ին՝ ժամը 09:00-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 20 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկի բնակիչը (Արամ Ծ., ծնված 1963 թ.) մեկնել է «Եղիշավան» կոչվող հանդամաս և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները, ոստիկանության 5 աշխատակից և 30 բնակիչ «Եղիշասար» կոչվող հանդամասում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: