Կհոսանքազրկվեն Ստեփանակերտ քաղաքը, Մարտունու և Ասկերանի շրջանները ու Շուշիի ենթաշրջանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

177675

Հաթերք-Վանք 110 կՎ օդային գծի վթարը վերացնելու նպատակով մոտակա ժամանակ կհոսանքազրկվեն Ստեփանակերտ քաղաքը, Մարտունու և Ասկերանի շրջանները ու Շուշիի ենթաշրջանը։ Այս մասին տեղեկացնում են «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ից:

«Հայցում ենք Ձեզ ներողամտությունը, աշխատելու ենք հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել էլեկտրամատակարարումը», - ասված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ