Քոչարյանին մի անգամ 2001-ին եմ տեսել, վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Երեկ տարածել էին, թե գնացել եմ հանդիպելու Ռոբերտ Քոչարյանին, հետևաբար, որոշեցի ցուցադրել, թե ուր եմ գնացել, այլապես խոսելու կարիք չկար այդ թեմայով, ես Քոչարյանին մի անգամ 2001 թվականին եմ տեսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ասաց, որ երեկ փորձել են հանդիպել ԱԺ պատգամավորների հետ, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ «Նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի անուն»։

Հարցին՝ որևէ անուն քննարկվո՞ւմ է, Սրբազանն ասաց, որ տարբեր անուններ են քննարկվում․ «Ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ