Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ․ աշխարհը կրկին լո՞ւռ կմնա․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը։

«Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա:

--00--ՀԱ