Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է արցախահայության կայուն զբաղվածության ուղղված ծրագրերի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանին ու նախարարության աշխատակիցներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, ներկայացվել արցախահայությանն ուղղված գործող միջոցառումներին առնչվող մի շարք մանրամասներ։

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է արցախահայության կայուն զբաղվածությանն ու բնակապահովմանն ուղղված ծրագրերի մանրամասները, անհրաժեշտ համարել սոցիալական աջակցության ծրագրերի աստիճանական փոխարինումը կայուն զբաղվածության միջոցառումներով։

Այս համատեքստում արցախցի գործընկերներն առանձնակի կարևորել են ԱՍՀՆ հետ համագործակցությունը՝ շեշտելով դաշտի ուսումնասիրության և փորձի փոխանակման դերը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների շրջանակում ընթացք տալ համայնքների զարգացմանն ուղղված հասցեական և արդյունավետ ծրագրերի մշակմանը։

--00--ԱՀ