ՔՊ-ն թայֆա ա, ընդդիմությունը կապ չունի պետության հետ, պետք է ինստիտուտներ ստեղծենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՔՊ-ն թայֆա ա, ընդդիմությունը կապ չունի պետության հետ, պետք է ինստիտուտներ ստեղծենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը։

Միսկարյանի պնդմամբ, մինչև արտաքին քաղաքական հիմնախնդիրների մեջ ներքաշվելը, անհրաժեշտ է լուծել ներքին հարցերը, որոնք շատ ավելի կարևոր են։ Միսկարյանի համոզմամբ, անհրաժեշտ է կայացնել պետությունը, ստեղծել ինստիտուտներ, օրինակ՝ քաղաքացիական հասարակություն և քաղաքական համակարգ։

Ըստ նրա՝ ներկայիս քաղաքական դաշտը ապաքաղաքական է, ուժերը չունեն գաղափարախոսություններ։

--00—ԱՊ